Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ԱԺ ընտրություններում խախտումների վերաբերյալ 55 հաղորդում՝ նախորդ ընտրությունների 197-ի դիմաց

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ԱԺ ընտրություններում խախտումների վերաբերյալ 55 
հաղորդում՝ նախորդ ընտրությունների 197-ի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ համեմատական տվյալներ է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, դեկտեմբերի 10-ի ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 2017 թվականի ապրիլի 3-ին, ժամը 15։00-ի դրությամբ, ստացվել էր 197 հաղորդում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]