Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Ամենայն Հայոց կաթողիկոսն ԱԺ ընտրությունները համարում է ներքաղաքական զարգացումների կարևոր հանգրվան


ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դարձան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների կարևոր հանգրվան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուղերձն է հղել ՀՀ ազգային ժողովի ընտրությունների առիթով:

«Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների: Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին: Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք արժանացան մեր ժողովրդի վստահությանը՝ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ապագայի համար: Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին՝ հանուն մեր Հայրենիքի առավել զորացման և բարօր ապագայի կերտման»,- ասված է ուղերձում:

Վեհափառը նաև նշել է, որ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես միշտ, իր ջանքերն է բերելու մեր պետականության ամրապնդման, ազգային համերաշխության զորացման և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման հարցում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ