Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 11-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 11-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Քաղաքական, հասարակական դաշտը քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այսօր՝ դեկտեմբերի  11-ին, լրագրողների հետ հանդիպմանն իրենց դիտարկումները կներկայացնեն ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանը և այլք:

Երևանի կենտրոնում գտնվող ներկայիս Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին այսուհետ ունենալու է նոր անուն: Այն կոչվելու է Ռաֆայել Լեմկինի անվան փողոց: Այսօր նախատեսված է փողոցի հանդիսավոր բացումը:

Լրագրողների հետ կհանդիպի Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա կանդրադառնա խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, ինչպես նաև այս ընթացքում որոշ լրատվամիջոցների ու իրավապահների հետ կապված զարգացումներին: 

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա լեհական ջազի ամենաականավոր խմբերից մեկի` Անջեյ Յագոջինսկի Տրիոյի կատարմամբ «Շոպենը ջազային մեկնաբանությամբ» համերգը: Այն նվիրված է Լեհաստանի անկախության վերականգման 100-ամյակին: Ելույթով հանդես կգա Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա  «Հայաստանի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների գալա համերգը: Միջոցառումն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]