Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախարարությունն իրականցնում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ

Նախարարությունն իրականցնում է  բնության հատուկ պահպանվող տարածքների 
կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարությունն իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, վերոհիշյալ գործընթացների շրջանակներում Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի վարչական շենքի տանիքին, «Խոսրով» տեղամասի Վեդու այցելուների կենտրոնի մոտ և «Խաչաձոր» տեղամասի պահակակետի հարևանությամբ տեղադրվել են արևային էներգիայի ստացման համակարգեր: 21,760 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային ՖՎ 3 կայանները տարեկան կարտադրեն 34816 կՎտ/ժամ հոսանք, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը տարեկան կխնայի 1 566 000 դրամ էլեկտրաէներգիայի վարձավճար և այդ գումարը կուղղի պետարգելոցի պահպանության ռեժիմի ուժեղացմանը և այլ նպատակների։

«Օպտիմում Էներջի» ընկերության տեղադրված այս հայկական արտադրության արևային վահանակներն ունեն 25 տարվա գործածության տևողություն:

2018 թվականին նմանատիպ վահանակներով էր հագեցվել նաև «Արփի լիճ» ազգային պարկը՝ կրկին Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]