Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին

Խաղաղության նոբելյան մրցանակը հանձնվեց Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյի ռատուշայում կայացած հանդիսավոր արարողությանը հանձնվել Է վիրաբույժ Դենի Մուկվեգեին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, եւ իրաքցի իրավապաշտպան, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին ստրկուհի Նադյա Մուրադին:

Արարողությունն անցկացվել Է Նորվեգիայի կառավարության եւ թագավորական ընտանիքի անդամների ներկայությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նորվեգիայի նոբելյան կոմիտեն որոշում Է ընդունել 2018 թվականի խաղաղության մրցանակը շնորհել Դենի Մուկվեգեին եւ Նադյա Մուրադին սեռական բռնությունը զինված հակամարտություններում որպես զենք օգտագործելու դեմ նրանց գործադրած ջանքերի համար»,- ընդգծել Է կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը՝ ելույթ ունենալով արարողությանը:

Այդ միջոցառումը Օսլոյում Խաղաղության օրերի բաղկացուցիչ մասն Է, որոնք անցկացվում են դեկտեմբերի 5-ից մինչեւ 12-ը: Այդ ժամանակահատվածում Նորվեգիայի մայրաքաղաքում կազմակերպվում են ֆիլմերի ցուցադրություններ, սեմինարներ, որոնք արծարծում են ահաբեկչության եւ պատերազմի թեմաները, ավանդական ջահերով երթը ի պատիվ դափնեկիրների եւ Խաղաղության նոբելյան մրցանակի ֆորումը, որտեղ գլխավոր թեման կլինի գլոբալ կլիմայական ճգնաժամի լուծման հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]