1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլորիս միավորված համատեղ ջանքերը. ՄԻՊ-ն ուղերձ է հղել

Մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են 
բոլորիս միավորված համատեղ ջանքերը. ՄԻՊ-ն ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, քաղաքակիրթ աշխարհը նշում է մարդու իրավունքների միջազգային օրը։

Մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: 

Մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլորիս միավորված համատեղ ջանքերը, իսկ պետությանը պարտավորեցնում ստեղծել յուրաքանչյուր մարդու իրավունքի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ: Դրանց թվում ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի է մեծանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությունը:

Հայաստանում այդ առաքելությամբ է օժտված Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ Պաշտպանի աջակցությունը ստանալու մարդու սահմանադրական բացարձակ իրավունքը ազգային այս մեխանիզմի զարգացման գրավականն է:

Այս տարի մարդու իրավունքների միջազգային օրը խորհրդանշական է հիմնարար նշանակության իրադարձությամբ՝ պայմանավորված հանրապետությունում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններով:

Ակնհայտ է, որ 2018 թվականը նշանավորվեց ժողովրդավարական բարձր ձեռքբերումներով: Հայաստանի քաղաքացին հնարավորություն ստացավ իր կամքի իրացման շնորհիվ հասնել երկրում սկզբունքային փոփոխությունների: Այդ փոփոխությունների ամրապնդման կարևորագույն շրջափուլը եզրափակեց քաղաքացու կամքի ազատ իրացումը խորհրդարանական ընտրություններին մասնակցության միջոցով:

Քաղաքացիների բարձր վստահության վրա հիմնված ժողովրդավարական այդ զարգացումների արդյունքները պետք է ծառայեցնել հանրային իշխանության համակարգն ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա դնելուն:

Պետության ամրության հիմնարար գրավական է քաղաքացու բարձր վստահությունը և պետության կողմից նրա բոլոր իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը ապահովելը: Հանրային իշխանության խնդիրն է երաշխավորել քաղաքացու վստահության շարունակական ամրապնդումն իրավունքի գերակայության ու ժողովրդավարական բարձր արժեքների ապահովմամբ:

Սա է այն ուղին, որը հնարավորություն կտա բոլոր ջանքերն ուղղել իրավական պետության և ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի հաստատմանը: Պետք է բացառել ցանկացած հետնահանջ ժողովրդավարական զարգացումներից և արձանագրված ձեռքբերումներից:

Վստահ եմ, որ այս մոտեցումն այլընտրանք չունի:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ խաղաղություն և համերաշխություն մեր երկրին»:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]