Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քեյթ Միդլթոնի բնակարանը վաճառքի են դրել

Քեյթ Միդլթոնի բնակարանը վաճառքի են դրել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վաճառվում Է երեք ննջասենյակներով բնակարան, որտեղ մինչեւ Քեմբրիջի դուքս Ուիլյամի հետ հարսանիքը բնակվում Էր Քեյթ Միդլթոնը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:

Բնակարանը, որտեղ ժամանակին նաեւ ապրել Է դքսուհու կրտսեր քույրը՝ Փիպա Միդլթոնը, գտնվում Է Լոնդոնի Չելսիի հեղինակավոր շրջանում: Պաշտոնապես այն պատկանում Է երկու քույրերի ծնողներին՝ Քարոլ եւ Մայքլ Միդլթոններին: Զույգը բնակարանը գնել Է 2002 թվականին 780 հազար ֆունտով: Այժմ անշարժ գույքը գնահատված Է 1,95 միլիոն ֆունտ:

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը հարսանիքից հետո բնակություն են հաստատել Քենսինգթոնի պալատում: Փիպա Միդլթոնը 2017 թվականին ամուսնացել Է մուլտիմիլիոնատեր Ջեյմս Մեթյուզի հետ, զույգը հինգհարկանի առանձնատուն Է զբաղեցնում Լոնդոնի կենտրոնական մասում: Ջեյմսը՝ Փիպայի եւ Քեյթի եղբայրը, աշխատում եւ ապրում Է Շոտլանդիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]