1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԱԿ-ը հաստատեց միգրացիայի մասին համաձայնագիրը

ՄԱԿ-ը հաստատեց միգրացիայի մասին համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի միջկառավարական խորհրդաժողովը ավելի քանի 150 երկրներից տարբեր մակարդակների պատվիրակությունների մասնակցությամբ դեկտեմբերի 10-ին Մարոկոյի Մարաքեշ քաղաքում հաստատել Է Անվտանգության, կանոնակարգված ու օրինական միգրացիայի գլոբալ դաշնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Ես առարկություններ չեմ տեսնում, փաստաթուղթը հաստատված Է»,- հայտարարել Է Մարոկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտան, որը նախագահում Է խորհրդաժողովը:
Փաստաթուղթը, որի տեքստը մշակվել Էր ՄԱԿ-ի անդամ գործնականում բոլոր անդամ պետությունների վեցամսյա քննարկման ընթացքում, իրավաբանորեն պարտավորեցնող չԷ, այլ միայն գլոբալ համագործակցության ճանապարհ Է բացում այդ ոլորտում: Ինչպես սպասվում Է դաշնագիրը կհաստատվի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում կա 68 միլիոն հարկադիր վերաբնակ, որոնցից 25 միլիոնը փախստականներ են, երեք միլիոնը՝ փախստականի կարգավիճակ հայցողներ եւ 40 միլիոնը՝ ներքին վեաբնակներ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]