Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մոլդովայի Սահմանադրական դատարանը Դոդոնին ժամանակավորապես հեռացրել Է պաշտոնից

Մոլդովայի Սահմանադրական դատարանը Դոդոնին ժամանակավորապես հեռացրել Է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) Իգոր Դոդոնին ժամանակավորապես ազատել Է երկրի նախագահի պարտականությունների կատարումից, որպեսզի հաստատի այն հինգ օրենքները, որոնք չեն ստացել նրա հավանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արձանագրվում են հանգամանքներ, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր պաշտոնաթողությունը՝ սահմանադրական պարտավորությունները կատարելուց եւ խորհրդարանի կողմից հաստատված օրենքներին հավանություն տալուց նրա հրաժարվելու պատճառով: Սահմանադրության 91-րդ հոդվածի հիման վրա խորհրդարանի նախագահը որպես նախագահի պաշտոնակատար կստորագրի հիշյալ օրենքները»,- հայտարարել Է Սահմանադրական դատարանի նախագահ Միխայ Պոալելունժը: Խոսքը վերաբերում Է նախկին հանրապետական մարզադաշտի տարածքի հանձնմանն ԱՄՆ-ի դեսպանության նոր շենքի կառուցման համար, մայիսի 9-ը Եվրոպայի օր տոնելուն, հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների մասին նոր օրենսգրքին, ինչպես նաեւ կարաբիներների մասին երկու օրենքներին, որոնք կենթարկվեն ոչ միայն պետության ղեկավարին, այլեւ կառավարությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]