Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ուղերձ է հղել Արցախի Սահմանադրության օրվա կապակցությամբ

«Ազատ հայրենիք» կուսակցությունը ուղերձ է հղել Արցախի Սահմանադրության օրվա 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ հայրենիք» կուսակցությունը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  կուսակցության մամուլի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, Սահմանադրությունը համարվում է պետության օրինականության խորհրդանիշը, և այս առումով շատ կարևոր է պետականության կառուցման ճանապարհին արձանագրել մեր հանրապետության՝ ժողովրդավարության ուղին ընտրելու փաստը:

ԱՀ անկախության հռչակումը և պետական անկախության մասին հանրաքվեի անցկացումը լիովին արտահայտում էր արցախահայության կամքը, և հետագայում արդեն Մայր օրենքի ընդունումը վերահաստատումն էր այն բանի, որ մեր ժողովուրդը հավատարիմ է անկախ և ինքնիշխան պետականություն ունենալու իր ձգտումներին, որտեղ օրենքի գերակայությամբ երաշխավորված կլինեն մարդու իրավունքները: Եվ այսօր մեր խնդիրն է ստեղծել քաղաքականապես ու սոցիալապես հավասարակշռված, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող պետություն: Մենք շարունակելու ենք հետևողական աշխատանք տանել, որպեսզի ունենանք սահմանադրական արժեքները լիարժեքորեն կրող հասարակություն:

Այս նշանակալի տոնի և ԱՀ պետական անկախության հանրաքվեի կապակցությամբ «Ազատ հայրենիք» կուսակցությունը շնորհավորում է հանրապետության բոլոր քաղաքացիներին և մաղթում խաղաղություն ու նորանոր հաջողություններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]