Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրությունների ընթացքը որակում է թափանցիկ և բաց

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրությունների ընթացքը որակում է թափանցիկ և 
բաց

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները  2018-ի դեկտեմբերի 9-ին անցել են ՀՀ սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին համապատասխան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ընտրությունների արդյունքները, ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին:

«Երկարաժամկետ և կարճաժամկետ մոնիտորինգի արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ 2018-ի  դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները անց են կացվել ՀՀ սահմանդրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրությունները եղել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում պայմաններ են ապահովել ընտրողների ազատ կամարտահայտման համար»,-ասաց  Գումինսկին:

Նա նշեց, որ դիտորդական առաքելությունը հաստատում է դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա կատարած եզրակացությունը, որ օրենսդրությունն ազատ և դեմոկրատական ընտրությունների անցկացման համար տալիս է հնարավորություն:

Գումինսկին ասաց, որ չի կարող չնկատել նաև ԿԸՀ-ի լավ աշխատանքը: Նա նկատեց, որ այս կարճ ժամանակում ԿԸՀ-ն իրականացրել է միջոցառումներ ընտրությունների պատրաստման և անցկացման համար: Նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվել մասնագետների համար:

Գումինսկին նկատեց, որ խախտումներ ևս եղել են, սակայն դրանք չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նա նաև նշեց Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական ուժերին տրված հավասար անվճար և վճարովի եթերաժամերի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]