Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Դատախազությունը ստացել է ԱԺ արտահերթ ընտրություններին լրագրողների գործունեությանը խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկություն

Դատախազությունը ստացել է ԱԺ արտահերթ ընտրություններին լրագրողների 
գործունեությանը խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկություն

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրությունների գործընթացը լուսաբանող լրագրողների գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկատվություն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորդական Գոռ Աբրահամյանը:

«Դեպքերից մեկի մասին հրապարակում է եղել aravot.am կայքում՝ կապված թիվ 10/33 ընտրատեղամասի հետ: 
Երկրորդ դեպքի մասին տեղեկատվությունն ստացվել է armtimes.com կայքի հրապարակումից, համաձայն որի թիվ 10/49 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը «Հայկական ժամանակ» թերթի լրագրողին տևական ժամանակ թոււյլ չի տվել մտնել ընտրատեղամաս՝ լուսաբանելու քվեների հաշվարկման գործըթնացը: 
Երկու հրապարակումներն էլ Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվելեն Ոստիկանության էրեբունու բաժին՝ նշվածներից առաջինում նկարագրված հանգամանքներն ստուգելու և դրանցում հանցավոր դրսևորման առկայությունը պարզելու, իսկ երկրորդ դեպքի հետ կապված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ»,- գրել է նա:

Նրա խոսքով` լրագրողների մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու բոլոր առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատականներ տալու խնդիրը ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում է:
«Համեմատության համար նշենք, որ 2017 թ. ապրիլին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրվել էր լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու 14 դեպք»,- գրել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]