Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը

Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի 
նախագահ Մաքսիմ Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 69 տարեկանում մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն, կոմբինատի  տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

«Ծանր զգացումով և մեծ ափսոսանքով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Նշանակալի են նրա ջանքերը Սյունիքի բարեկեցության, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման գործում»,- ասված է նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի հաղորդագրությունում:

Մաքսիմ Հակոբյանը Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն է նշանակվել 1998 թվականի մայիսի 7-ին, իսկ 2003 թվականի մարտի 24-ին նշանակվել է կոմբինատի գլխավոր տնօրեն։ 2014 թվականի մայիսից կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահն էր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]