Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ճապոնիան Huawei եւ ZTE չինական ընկերություններին արգելեց մասնակցել պետգնումներին. Kyodo

Ճապոնիան Huawei եւ ZTE չինական ընկերություններին արգելեց մասնակցել պետգնումներին. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը որոշում Է կայացրել Չինաստանի Huawei եւ ZTE ընկերություններին արգելել պետական պարտավորագրեր ստանալ եւ պետական գնումներին մասնակցել Ճապոնիայի տարածքում: Դեկտեմբերի 10-ին այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկություններով՝ համապատասխան միջոցները ձեռնարկվել են կիբեռանվտանգությանը նվիրված նիստի արդյունքներով: «Մեզ համար չափազանց կարեւոր Է չգնել սարքավորանք, որը վնասաբեր գործառույթներ Է կրում եւ կարող Է կիրառվել տեղեկատվության հափշտակման, դրա ոչնչացման եւ տեղեկատվական համակարգերի աշխատանքի խախտման համար»,- Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Այս տարվա ամռանն ԱՄՆ-ը նույնպես որոշում Է կայացրել Միացյալ Նահանգների պետական հիմնարկությունների կողմից ZTE եւ Huawei-ի հեռահաղորդակցական սարքավորանքի գնման եւ կիրառման արգելք սահմանելու մասին: ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս պնդել են, որ դրանք համագործակցում են ՉԺՀ-ի հատուկ ծառայությունների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]