Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գերմանիայում գործադուլի պատճառով դադարեցվել Է հեռընթաց գնացքների երթեւեկությունը

Գերմանիայում գործադուլի պատճառով դադարեցվել Է հեռընթաց գնացքների երթեւեկությունը
 ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկաթուղայինների գործադուլի պատճառով Գերմանիայի ամբողջ տարածքում դադարեցվել Է հեռընթաց գնացքների երթեւեկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Twitter-ում Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի Էջում: «Մենք հենց նոր որոշեցինք ամբողջովին դադարեցնել հեռընթաց գնացքների երթեւեկությունն Գերմանիայի ողջ տարածքում մինչեւ հետագա ծանուցումը: Բոլոր այն գնացքները, որոնք ներկա պահին շարժման մեջ են, կընթանան միայն մինչեւ հաջորդ կայարանը»,- նշվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես գրում Է DPA-ն, երկաթուղայինների արհմիությունը պահանջում Է բարձրացնել ճյուղի աշխատողների աշխատավարձը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]