Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Huawei-ի ձերբակալված կառավարչուհին երդումով հայտարարել Է իր անմեղության մասին

Huawei-ի ձերբակալված կառավարչուհին երդումով հայտարարել Է իր անմեղության մասին
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենը, որը ձերբակալված Է Կանադայում, երդմամբ հայտարարել Է իր անմեղության մասին եւ հանդես Է եկել գրավով ազատ արձակվելու պահանջով՝ նախքան իրեն դատարանի վճռով ԱՄՆ-ին արտահանձնումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:
Չինուհուն մեղադրում են այն բանում, որ նա առնչություն ունի Իրանին եւ այլ երկրների ամերիկյան ծագման արտադրանքի մատակարարումների հետ՝ ի խախտումն ԱՄՆ-ի արտահանական օրնեսդրության եւ պատժամիջոցների մասին օրենքների:
Ձերբակալությունը Կանադայի իշխանությունները կատարել են դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնիի խնդրանքով:
Ձերբակալվածը Huawei-ի հիմնադիր Ժեն Չժենֆեյի դուստրն Է: Ընկերությունը հանդես Է եկել հայտարարությամբ, որ Իրանի հետ իր բոլոր գործառնությունները կատարվել են «ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի օրենքներին, կանոններին եւ պատժամիջոցներին խստիվ համապատասխան»:
Դեկտեմբերի 8-ին ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը նաեւ կանչել Է Կանադայի դեսպանին՝ պահանջելով «անհապաղ ազատ արձակել ձերբակալվածին, ապահովել նրա իրավունքների պաշտպանումը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]