1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ  ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ  «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ, ՈՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ  2019Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ ԺԱՄԸ՝ 11:00-ԻՆ, «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԱՍՑԵՆ` Ք. ԵՐԵՎԱՆ, Դ.ԱՆՀԱՂԹԻ 23:

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

 ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 462-Ա որոշման համաձայն բաժնետերերի արտահերթ ժողովի 04.07.2017թ. որոշմամբ  լուծարվող  «Կոմետա» ԲԲԸ-ի  (հասցեն՝ ք.Երևան, Ալիխանյան եղբայրներ փող. թիվ 2) հաշվեկշռում գտնվող  անշարժ գույքը

 

*«Կոմետա» ԲԲԸ-ի  ք.Երևան, Ալիխանյան եղբայրներ փող. թիվ 2  հասցեում գտնվող  անշարժ գույքը իրենից ներկայացնում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տարածքում գտնվող 4 հարկանի շենքի 2-րդ հարկի տարածք, որը չունի առանձին մուտք և առանձնացված հողատարածք;

**Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 09:00-17:00 ընկած ժամանակահատվածում  (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի), դիմելով Ա.Այվազյանին 043-94-48-88 հեռախոսահամարով:

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդի սկիզբը աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) անհրաժեշտ փաստաթղթեր:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

     - աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար), որի չափն է՝ գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը, վճարման նպատակը՝ աճուրդի նախավճար՝ պարտադիր նշելով  գույքի սեփականատիրոջ անվանումը, լոտի հերթական համարը.

     - անձնագիրը, իրավաբանական անձինք՝ նաև հիմնադիր և լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև անձնագրի և այդ փաստաթղթերի պատճենները (յուրաքանչյուր նախընտրած լոտի համար):

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական(ներ):

Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ:

Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են`  «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայական(ներ)ի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ /բարձրացնելով իր մասնակցության քարտը/, որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը:

Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը տեղում ստորագրում է  արձանագրությունը՝ աճուրդի արդյունքների մասին:  Հաղթող ճանաչված  մասնակիցը  արձանագրությունը ստորագրման օրվանից  սկսած 10 օրյա ժամկետում պարտավոր է  վճարել լոտի վաճառքի գինը, հաշվանցելով նախավճարը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով  վճարումը հավաստող  անդորրագիրը: Սահմանված ժամկետում  վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված  մասնակիցը  զրկվում է աճուրդի նախավճարից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտ(եր)ը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով:

Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը:

Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմելուց հետո:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել աճուրդի կազմակերպչին` հեռ. 011-24-55-51, կամ դիմել ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով, ինտերնետ URL://www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը:

Հավելյալ պարզաբանումների համար կարող եք զանգահարել 011-23-73-01 հեռախոսահամարով:

«Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Աճուրդի անցկացման կանոնակարգին ծանոթանալու համար սեղմել այստեղ՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121990


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]