Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի հարավ-արեւելքի ավելի քան 300 հազար բնակիչ Է առանց լույսի մնացել ձնատեղման պատճառով

ԱՄՆ-ի հարավ-արեւելքի ավելի քան 300 հազար բնակիչ Է առանց լույսի մնացել ձնատեղման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հարավ-արեւելքում մոլեգնում Է ձնամրրիկը, ինչի պատճառով չեղյալ Է հայտարարվել մոտավորապես 1700 ավիաչվերթ, առանց Էլեկտրականության Է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Flight Aware կայքի տվյալներով՝ վատ եղանակի պատճառով շուրջ 1700 ավիաչվերթ ԱՄՆ-ում չեղյալ Է հայտարարված դեկտեմբերի 9-ի երեկոյի դրությամբ: Դրանց մեծ մեծ մասը ուղեւորվում Էր դեպի Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա եւ Վիրջինիա կամ այնտեղից: Ամբողջ երկրում հետաձգվել Է ավելի քան 2100 ավիաչվերթ: Էլեկտրականության անջատումների հիմնական մասը բաժին Է ընկել Հյուսիսային Կարոլինային՝ ավելի քան 183 հազար անջատում:
AccuWeather-ի օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ սաստիկ ձնատեղումն ընդգրկել Է Հարավային Ապալաչների շրջանից մինչեւ Հյուսիսային Կարոլինայի արեւմտյան Պիեմոնտ եւ Վիրջինիայի հարավ-արեւմուտք ընկած տարածքը: Սպասվում Է, որ ձյան ծածկույթի բարձրությունը կհասնի 30-ից մինչեւ 45 սանտիմետրի, Հյուսիսային Կարոլինայի շրջանում ձյան ծածկույթի հաստությունը կարող Է գերազանցել 60 սանտիմետրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]