Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների ընդհարում թույլ չի տվել Լոնդոնի կենտրոնում

Ոստիկանությունը Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների ընդհարում թույլ չի տվել Լոնդոնի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությանը դեկտեմբերի 9-ին Լոնդոնի կենտրոնում հաջողվել Է բաժանել Brexit-ի կողմնակիցների եւ հակառակորդների երթը եւ թույլ չտալ սպասվող ընդհարումները դրանց մասնակիցների միջեւ, թեեւ երկու երթերն Էլ երեկոյան ավարտվել են Խորհրդարանական հրապարակում:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press Association գործակալությունը: Եվրամիությունից դուրս գալու օգտին քարոզող երթին մասնակցել են աջ ծայրահեղական ակտիվիստ, «Անգլիական պաշտպանության լիգա» արմատական խմբավորման հիմնադիր Թոմի Ռոբինսոնի շուրջ 3 հազար մասնակիցներ: Մյուս երթով, որը հավաքել Էր շուրջ 15 հազար մասնակիցների եւ, այդպիսով, թվաքանակով հնգապատիկ գերազանցում Էր առաջինին, Լոնդոնի փողոցներով անցել են հմնականում Լեյբորիստական կուսակցության կողմնակիցները եւ հակաֆաշիստները: Նրանք հանդես են եկել ռասիզմի դեմ եւ երկրում Brexit-ի շուրջը կրկնական հանրաքվե անցակացնելու օգտին՝ Եվրամիությունից երկրի դուրս գալը թույլ չտալու համար: Այս երթի մասնակիցներին պաշտպանում Էին «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Վինս Քեյբլը, «Կանաչների» կուսակցության եւ Փլեյդ քամրիի՝ Ուելսի կուսակցության ղեկավարությունը: Երթը նախորդել Է Մեծ Բրիտանիայի Համյանքների պալատում Բրյուսելի հետ Brexit-ի պայմանների շուրջը ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ՝ դեկտեմբերի 11-ին նախատեսված քվեարկությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]