Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի չորս գյուղերում նկատելի առավելությամբ հաղթում է «Իմ քայլը» դաշինքը

Գեղարքունիքի չորս գյուղերում նկատելի առավելությամբ հաղթում է «Իմ քայլը» դաշինքը

ԳԱՎԱՌ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. ): Գեղարքունիքի մարզի, Տորֆավան, Վանեվան, Արտանիշ եւ Շողակաթ գյուղերում արդեն հայտնի են դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների տվյալներով՝ մյուս կուսակցություններից կամ դաշինքներից նկատելի առավելությամբ առաջ է ընթանում «Իմ քայլը» դաշինքը:
Շողակաթ համայնքի Արտանիշ գյուղում 440 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 260 ընտրող, որոնցից 200-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ շահած 36 ձայնով: 5 ձայն շահել է ՕԵԿ-ը, 5 ձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 4 ձայն՝ «Մենք» դաշինքը, 3-ական ձայն՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:
Շողակաթ գյուղում գրանցված 336 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 249-ը, որոնցից 208-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, 11 ձայն շահել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 8 ձայն՝ ՀՀԿ-ն, 4 ձայն՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը, 2 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը, 1 ձայն՝ ՕԵԿ-ը:
Տորֆավան գյուղում գրանցված 318 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 171-ը, որոնցից 127-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում «Մենք» դաշինքն է՝ 13 ձայնով: ՀՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» շահել է 7-ական, ԲՀԿ-ն՝ 5, ՀՅԴ-ն՝ 3 ձայն:
Վանեվան գյուղում գրանցված 254 ընտրողից ընտրությանը մասնակցել է 167-ը, որոնցից 117-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: 16 ձայն շահել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 4 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը»:
Գեղարքունիքի խոշոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկը շարունակվում է:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]