Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ճամբարակ խոշորացված համայնքում «Իմ քայլը» դաշինքը հաղթել է 83 տոկոս ձայներով


ԳԱՎԱՌ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի 13 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալների համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ առավելությամբ հաղթել է մյուս մրցակիցներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը՝ վկայակոչելով թիվ 20 ընտրատարածքի թվով  13 ընտրատեղամասերից ստացված  տվյալները, համայնքի 13 ընտրատեղամասերում գրանցված 9084 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5276 ընտրող, որոնցից 4363-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, որը կազմել է ընտրության մասնակիցների ընդհանուր ձայների 83 տոկոսը: 214 ձայն շահել է «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, 169 ձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 128 ձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 53 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը», 34 ձայն՝ «Մենք» դաշինքը, 35 ձայն՝ «Սասնա ծռեր»-ը, 30 ձայն՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Գեղամասար խոշորացված համայնքի 18 ընտրատեղամասերի նախնական տվյալների համաձայն՝ 5 767 ընտրողից «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 3 750 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 65 տոկոսը:

 

Խոսրով Խլղաթյան 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ