1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանը նշեց ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի իր պատճառները

Փաշինյանը նշեց ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի 
իր պատճառները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների սակավ մասնակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կապում է մի քանի պատճառների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Փաշինյանը:

«Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը, տեսնենք ,թե վերջին ընտրություններից հետո ինչ է ասում ընդդիմությունը, ինչ է գրում մամուլը ու ինչ է ասում քաղհասարակությունը: Ասում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հարյուր հազարանոց ռեսուրս, որը միշտ օգտագործում է. դա բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, բացի այդ՝ այս ընտրություններում մարդիկ ոչ թե քաղաքացիներին բերման են ենթարկել ընտրությունների, այլ քաղաքացիներն իրենց կամքով գնում են ընտրությունների: Ես նաև խնդիր էի տեսնում, որ մարդիկ ինտրիգ չէին տեսնում այս ընտրություններում»,- ասաց  Փաշինյանը:

ԿԸՀ-ի նախնական տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.63%-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]