Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԸՀ իրավիճակների վերլուծության կենտրոնը ԱԺ արտահերթ ընտրությունների օրը ստացել է 120-ից ավելի հեռախոսազանգ

ԿԸՀ իրավիճակների վերլուծության կենտրոնը ԱԺ արտահերթ ընտրությունների օրը 
ստացել է 120-ից ավելի հեռախոսազանգ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակների վերլուծության կենտրոնը ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ստացել է ավելի քան 120 հեռախոսազանգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

«Իրավիճակների վերլուծության կենտրոնն այս պահին շարունակում է պատասխանել հեռախոսազանգերին: Զանգերի թիվը նվազել է 21:00-ից հետո: Մի քանի զանգ ենք ստացել նաև ամփոփման աշխատանքների հետ կապված: Ընդհանուր առմամբ այս ընթացքում ԿԸՀ-ն ստացել է 120-ից ավելի հեռախոսազանգեր և տեղեկատվություն, որոնց վերաբերյալ պարզաբանումներ են տրվել: Դրանք եղել են տարաբնույթ: Ամենամեծ քանակը կազմել են ՀՀ տարածքից դուրս գտնվող ընտրողների քվեարկությանը մասնակցելու հնարավորություններին: Պարզաբանվել է, որ ԸՕ-ն նման հնարավորություն չի նախատեսում: Երկրորդ խումբը այն ահազանգերն են, որոնք ստացել են քաղաքացիներից, ովքեր հիվանդության պատճառով չեն կարողացել ինքնուրույն ներկայանալ տեղամասային կենտրոն: Պարզաբանում է տրվել, որ շրջիկ արկղի միջոցով իրենց չեն կարող քվեարկել»,- ասաց Լիլիա Հակոբյանը:

Լիլիա Հակոբյանը նշեց, որ արտառոց որևէ դեպք զանգերի միջոցով չի արձանագրվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]