Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը ԱԺ ավարտված ընտրությունները համարում է արդար և թափանցիկ

Արարատ Միրզոյանը ԱԺ ավարտված ընտրությունները  համարում  է  արդար և 
թափանցիկ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գտնում է, որ դեկտեմբերի 9-ին տեղի են ունեցել ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Հրայր Թամրազյանի հետ զրույցում նա ընդգծեց, որ կապ չունի, թե ով կլինի առաջին, երկրորդ կամ երրորդ քաղաքական ուժը խորհրդարանում, այլ  պետք է արձանագրել, որ այս ընտրություններում չկար վերևից թելադրող և համակարգված գործընթացներ՝ ապօրինի կերպով ազդելու ընտրողների կամարտահայտության վրա:

«Ամենամեծ խախտումը, որի մասին այսօր լսել եմ , դա տեղամասերի մոտ կուտակումներն էին, որոնք էլ լոկալ  բնույթ էին կրելու, ոչ համակարգային: Եվ այս դեպքում անմիջապես ահազանգվել է իրավապահ մարմիններին:  Նրանք կատարել են  իրենց գործառույթները և ապահովել այդ մարդկանց հեռացումը 50 մետր շառավղից այն կողմ»,- ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով` իրավապահ համակարգը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, չի ստանձնել չեզոք դիտորդի դեր, այլև ընդհակառակը լավագույն ջանքերն է գործադրել , որ իր գործառույթները իրականացնի` ապահովելով ընտրությունների բնականոն ընթացքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]