Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քաղաքագետի կարծիքով մարդիկ քաղաքական ուժերից ակնկալելու են հստակ բարեփոխումներ և կյանքի բարելավում

Քաղաքագետի կարծիքով մարդիկ քաղաքական ուժերից  ակնկալելու են հստակ 
բարեփոխումներ և կյանքի բարելավում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քաղաքական ուժերի քարոզարշավը անցել է ինտենսիվ պայմաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` ընդգծելով, որ այդ ինտեսիվությունը աչքի էր ընկնում  փորձերով` ներկայացնելու ծրագրային դրույթները, իսկ որոշ իմաստով ծրագրային և PR տեխնոլոգիաների  միքս էին, որոնք դրսևորված են եղել ոչ միայն հայտնի բաժանումների մեջ, այլ նաև պիտակավորումների տեսքով: 

«Քարոզաշարավը իր մեջ պարունակում էր ինչպես քննադատություն, այնպես էլ  բանական քննարկում, բայց բոլոր դեպքերում դա եղել է ինտենսիվ ագրեսիվության բաղադրիչներով և ծրագրային քննարկումների ցանկություններով»,- ասաց քաղաքագետը:

Մարկարովի խոսքով` այս ընտրությունների ժամանակ առկա է եղել և երևում էր անմիջապես այն քաղաքական ուժը , որի ղեկավարը վայելում է տվյալ պահին բավականին  բարձր  լեգիտիմություն, ինչի դրսևորումը  երևում էր սոցհարցումների տեսքով: Քաղաքագետը կարծում է, որ տվյալ դեպքում «Իմ քայլը» դաշինքը վարչական լծակների օգտագործման կարիք չուներ: 

«Այն քաղաքական ուժը, որը իշխանության մեջ էր մեծամասամբ դրա կարիքը չուներ : Իրենց օգտին աշխատում էր վերջին 6 ամսվա գործընթացը, որը տեղի էր ունենում Հայաստանում և համապատասխանորեն այս գործընթացի արդյունքում իշխանության հասած քաղաքական ուժը,  ըստ էության, ձգտում էր լրացնել գործադիր իշխանության մեջ իրենց առկայությունը նաև խորհրդարանական մեծամասնությամբ»,- նշեց քաղաքագետը:

Ըստ քաղաքագետի  տարբեր ծրագրեր, որոնք հնչեցված են եղել  քարոզարշավի ժամանակ պետք է գտնեն իրենց տեղը քաղաքականության մեջ , որովհետև քաղաքացին պահանջում է հստակ գործողություն:

« Քաղաքացին, ով մասնակցել է կամ նույնիսկ չի մասնակցել ընտրություններին,  սպասում է, և եթե այդ սպասումները չեն  արդարանալու, այդ քաղաքացին հաջորդ ընտրություններին կարող է կայացնել այլ որոշում»,- եզրափակեց Մարկարովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]