Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հերքել է ընտրացուցակում մահացած անձի տվյալների հայտնվելու մասին տեղեկատվությունը

Ոստիկանությունը հերքել է ընտրացուցակում մահացած անձի տվյալների հայտնվելու 
մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը, համաձայն որի՝ թիվ 8/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 31 դպրոցում (Հ. Հովսեփյան 2), ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող` 27.09.1937թ. ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է:

«Տեղեկացնում ենք, որ 8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. անհատական տվյալներով (ըստ երևույթին Ք.Թ.-ն ազգանվան և անվան սկզբնատառերն են)։

Հիշեցնում ենք, որ ոստիկանության ուժերով նախնական ցուցակները հրապարակելուց հետո մինչև վերջնական ցուցակների հրապարակման պահը հայտնաբերվել են մոտ 2.700 մահացած անձանց տվյալներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am