Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանին աջակցող խումբն ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլ սկսելու մասին

Ռոբերտ Քոչարյանին աջակցող խումբն ազդարարում է հանրահավաքային պայքարի 
փուլ սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող նախաձեռնող խումբը ազդարարում է հանրահավաքային պայքարի փուլ սկսելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ռոբերտ Քոչարյանին աջակցող խմբի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ վաղը, դեկտեմբերի 10-ին, անցնելու է դրանց արդյունքների նախնական ամփոփումը, մենք պիկետների և հանրահավաքների մեկնարկի օր ենք հայտարարում դեկտեմբերի 11-ը»,- ասվում է «Ազատություն նախագահին» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։

ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դեկտեմբերի 7-ին, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումըՀՀ վերաքննիչ դատարանը վճռել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել նրան:

Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]