Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակում ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերն իրականությանը չեն համապատասխանում. մարզպետ Սարուխանյան

Շիրակում ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերն իրականությանը չեն 
համապատասխանում. մարզպետ Սարուխանյան

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը քվեարկել է հանուն երջանիկ անհատի, հոգատար հանրության ու հզոր պետության: Գյումրու «Լիլիթ» նախակրթարանում տեղակայված թիվ 30/31 տեղամաս Շիրակի մարզպետը եկել էր որդու՝ Հակոբի հետ:
«Իմ ընտրությունը կատարել եմ հանուն մեր երեխաների ու մեր երկրի ապագայի և հեղափոխության հաղթանակի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Կարեն Սարուխանյանը՝ հավելելով, որ նախընտրական քարոզարշավը նորմալ է ընթացել՝ առանց արտառոց խախտումների, եղել են փոքր տեխնիկական հարցեր: «Եղել են տեխնիկական խնդիրներ, որոնք ընտրությունների վրա որևէ ազդեցություն չեն թողնում: Ընտրություններն այս պահին նորմալ են, ահազանգեր լուրջ խախտումների մասով չկան»,- նշեց Կարեն Սարուխանյանը՝ նկատելով, որ տեղամասերում խնդիր կա թեքահարթակների և, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմանների բացակայության հետ կապված:
Շիրակի մարզում ոստիկանական հավելյալ ուժերի կուտակումների առնչությամբ մարզպետը հայտնեց. «Մենք խոստացել ենք, որ իրականացվելու են ազատ, թափանցիկ ընտրություններ և, բնականաբար, եթե ուժերի կուտակումներ էլ լինեն, դա բնական է՝ որ ընտրական գործընթացն ավելի լավ լինի ու խախտում չլինի»:
Մարզպետը նաև տեղեկացրեց՝ լինելով «Իմ քայլը» դաշինքի պատասխանատուն Շիրակում, ընտրակաշառքի վերաբերյալ լուրջ դեպք չի նկատել: «Ահազանգեր եղել են, բայց ոչ մեկը իրականությանը չի համապատասխանել այս պահի դրությամբ: Մենք, ահազանգի դեպքում, արագ արձագանքել ենք ու տեղեկացրել իրավապահ մարմիններին՝ անկախ նրանից, թե դա որ ուժին է վերաբերում»:
Լրագրողների այն հարցին, թե ինչպես կբացատրի օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուներից մեկի՝ ՀՀ ոստիկանապետին արված հայտարարությանը՝ մարզպետի վարչական ռեսուրսների կիրառման մասին, մարզպետը տեղեկացրեց, որ ինքը, լինելով մարզպետ, պարբերաբար է հանդիպում գյուղապետերի հետ: «Ես հանդիպումներ ունեցել և պարբերաբար ունենում եմ գյուղապետերի հետ, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ, որևէ պարտադրանք կամ ստիպում չկա: Ես արձակուրդի մեջ եմ և որևէ լծակ չունեմ: Եթե նման հայտարարություն են անում, ապա պետք է օրենքը կարդան և տեսնեն՝ արդյոք մարզպետը իրավասու է որևէ մեկին ստիպել աշխատել կամ քվեարկել իր օգտին: Բացի այդ, հաղորդում է տրված, և այդ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները: Ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ այս պահին էլ իրավապահները զբաղվում են խնդրով: «Եթե կգտնեն նման փաստեր, ես պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել օրենքի ողջ խստությամբ»:
Անդրադառնալով հարցին, թե ընտրվելու դեպքում Կարեն Սարուխանյանը որը կընտրի ՝ ԱԺ պատգամավորի մանդատը, թե՝ մարզպետի աթոռը, մարզպետը նկատեց՝ դա կլինի քաղաքական որոշում, թեև մարզում, որպես մարզպետ, դեռ անելիքներ ունի:
Կարեն Սարուխանյանը առաջադրվել է «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով: 


Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]