1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի մշակութային գործիչներն ընտրություններից դրական փոփոխությունների ակնկալիքներ ունեն

Հայաստանի մշակութային գործիչներն ընտրություններից դրական փոփոխությունների 
ակնկալիքներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում ապրող և ստեղծագործող մշակութային գործիչներն ակտիվ մասնակցում են դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններին: Նրանք դրական փոփոխությունների սպասումներ ունեն:

«Կարծում եմ` բոլոր մարդիկ էլ ամեն ընտրությունից հետո ցանկանում են, որ կյանքը  փոխվի դեպի դրականը, որ հասարակությունը միասնական լինելու կամք դրսևորի, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կենսական հիմքերի վրա դրվի»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ, բնականաբար,  կցանկանա` մշակութային կյանքի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի մշակութային գործիչները  մեծ գործեր ստեղծելու հնարավորություն ունենան:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը շեշտեց, որ մասնակցել է ընտրություններին և միայն լավն է ակնկալում:

Երգիչ, դերասան Արամոյի խոսքով` լինելով  ՀՀ քաղաքացի` իր պարտքն է համարել մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին:

«Նախ և առաջ կարևորում եմ մեր ազգային անվտանգությունը, Արցախի, Հայաստան աշխարհի խաղաղությունը: Ըստ իս` մեզ դեռ լավ օրեր են սպասվում: Ցանկանում եմ, որ աղքատության շեմը հասնի զրոյական տոկոսի:  Ուզում եմ, որ բոլորը ժպտան, ուզում եմ, որ շատ աշխատատեղեր բացվեն մեր երիտասարդների համար: Ցանկանում եմ, որ թեթև և ծանր արդյունաբերությունը զարգանա,  սկսեն աշխատել գործարանները, զարգանա գյուղատնտեսությունը»,-ընդգծեց արտիստը:

Արամոն ասաց, որ հատկապես կարևորում է մշակույթի և գիտության զարգացման դերը: «Ուզում եմ` այդ բնագավառներում ներդրումներ լինեն և ավելի կարևորվեն մշակույթն ու գիտությունը, քանի որ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ աշխարհին դրանցով է ներկայանում: Ուզում եմ` մեր երկրում շատ թատրոններ բացվեն, ինչպես Փարիզում, որտեղ 2500 թատրոն կա, բացվեն այլ մշակութային օջախներ` համերգասրահներ և այլն: Ես լավատես եմ եղել միշտ: Կարծում եմ` ամեն բան լավ է լինելու»,- եզրափակեց նա:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]