Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են

ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի 
նվազել են

ԵՐԵՎԱՆ, 9  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, անցնում են խաղաղ, հիմնականում օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում  այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մինչ քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ Հայաստանի կտրվածքով ստացված դիմումների , հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը: Նրա խոսքով` ի տարբերություն 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված համապետական ընտրությունների, որի ընթացքում ժամը 15:00-ի դրությամբ գրանցվել են 131 ընտրական իրավախախտման վերաբերյալ նախապատրաստվող նյութեր, այս ընտրությունների ժամանակ դրանք ընդամենը 65-ն են, որից 32-ն են, որոնց վարույթն իրականացվում է Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներով:

«Իրավախախտումների առումով մենք ևս անհամեմատ տարբերություններ ունենք նախորդ համապետական ընտրությունների համեմատ»,- ընդգծեց դատախազը:

Հովհաննիսյանի խոսքով` մինչև  դեկտեմբերի 8-ը ներառյալ, ՀՀ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրած բազմաթիվ հրապարակումներից առանձնացրել է 87-ը, որից 49-ը վերաբերվել են ԶԼՄ միջոցներով ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումներին, մնացածը՝ քաղաքացիների կողմից ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացված  ահազանգեր են, մեկ գրություն էլ ՀՀ գլխավոր դատախազին է հասցեագրվել ԿԸՀ նախագահի կողմից: «Նշված 87 ահազանգերից և հաղորդումներից 19-ով, ըստ էության, նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա՝ հավելելով, որ կա հարուցված մեկ քրեական գործ և ձերբակալված:

Ներկայացնելով քվեարկության օրվա հետ կապված տվյալները, Սևակ  Հովհաննիսյանը նշեց, որ 65 հրապարակումներում էին պարունակում ընտրախախտումների հետ կապված առերևույթ գործողություններ: «65-ից 32-ը վերաբերվում էին այն դեպքերին, որոնց մեջ կային որոշակի հատկանիշներ և այդ կապակցությամբ քրեական դատավարության օրենսգրքի 140 և 181-րդ հոդվածներով նախապատրաստվում են նյութեր: 32-ից 27-ը վերաբերվել են, ըստ էության, 1-ից ավելի անգամ, կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերին, իսկ 4-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականցմանը խոչընդոտելուն»,- հայտնեց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]