Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53  տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 հազար 55 քաղաքացի կամ ընտրողների 24,53  տոկոսը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 33.46 տոկոսը:

«Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 200 հազար 915 է, ժամը 14:00-ի դրությամբ մասնակցությունների թիվը 46 հազար 618 կամ 24.02 տոկոս: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 50 հազար 940  է կամ 23,85  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը դեռ մասնակցել է 53 հազար 472 քաղաքացի կամ  23,75 տոկոսը»,-ներկայացրեց Մարկոսյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 912  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 199 հազար 971-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 23,53 տոկոսը:

Ըստ խոշոր մարզկենտրոնների և մարզերում հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների` ամենաակտիվ մասնակցությունը եղել է  Կապանում, մասնակցել է ընտրողների 31,68 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը եղել է Գյումրիում, քվեարկել է ընտրողների 18,22 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է  636 հազար 055  քաղաքացի կամ 24,53 տոկոսը»,-ասաց Մարկոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]