1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Որևէ քվեաթերթիկ չի կորելու. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին

Որևէ քվեաթերթիկ չի կորելու. Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել 
ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կոչ արեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին լինել ակտիվ և մասնակցել քվեարկությանը:

«Նախորդ՝ 2017 թվականի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թվի համեմատ, այս անգամ մասնակցությունը բավական ցածր է: Սա, իհարկե, ունի իր բացատրությունը, որովհետև նախորդ ընկերություններում վաղ առավոտից գազելներն ու ավտոբուսները հանվում էին գծերից ու մարդկանց ցուցակներով տանում էին ընտրատեղամասեր: Իհարկե, նման բան այս անգամ չի կիրառվում և չի կարող կիրառվել: Ես կոչ եմ անում ակտիվ լինել, գնալ ընտրատեղամասեր, ընդգծել քվեարկությանը մասնակցելու կարևորությունը: Հույս ունեմ՝ նրանք, ովքեր Հայաստանում են, կգնան ընտրատեղամասեր կկատարեն իրենց ընտրությունը՝ նպաստ բերելով ազատ, արդար ժողովրդավարական ընտրությունների կայացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ մի բանում պետք է չկասկածել՝ ընտրությունների արդյունքները ձևավորվելու են քվեարկության հիման վրա, որևէ քվեաթերթիկ չի կորելու, չի անհետանալու:

«Եթե նման փորձ լինի, ապա խստագույն արձագանք կլինի: Մեկ անգամ ևս կոչ եմ անում մեր քաղաքացիներին  գնալ ընտրատեղամասեր: Մինչև 20 :00-ն արդեն քվեարկած պետք է լինեք, հույս ունեմ՝ տանը չեք մնա, թեպետ, եղանակը բարենպաստ չէ, ամեն դեպքում, բոլոր պայմանները ստեղծված են, որ անցկացվեն ազատ, արդար ընտրություններ: Իրացրեք ձեր իշխանությունը, որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]