Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խորհրդարանում չհայտնվելու դեպքում անգամ ՔՈ-ն դեռ շատ գործեր ունի անելու

Խորհրդարանում չհայտնվելու դեպքում անգամ ՔՈ-ն դեռ շատ գործեր ունի անելու

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացու որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը բոլոր հայերի համար ցանկանում է ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրություն կատարեց թիվ 6/17 ընտրատեղամասում, որտեղ եկել էր դստեր և կնոջ հետ:

«Ես իմ Սաթենի (դուստրն է՝ հեղ.), իմ և բոլորի համար ցանկանում եմ ունենալ արդար, ազատ և համերաշխ Հայաստան ու ցանկանում եմ հավատալ, որ  կհաղթի հեղափոխությունը: Քվեարկել եմ հանուն հեղափոխական Հայաստանի»,- նշեց Սահակյանը:

Խորհրդարանում չհայտնվելու դեպքում անգամ՝ պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ իրենք դեռ շատ գործեր ունեն անելու: 

«Մեր կուսակցությունը 26 օրական է և դա շատ քիչ է մեզ համար: Մենք կշարունակենք ընդարձակվել և կայանալ: Մեր ծրագիրն ավարտին կհասցնենք, կբերենք ավելի չափելի ցուցանիշների»,- շեշտեց Սուրեն Սահակյանը և հավելեց, որ իրենց կուսակցության դիտորդները, ովքեր հետևում են արտահերթ ընտրությունների ընթացքին տարբեր ընտրատեղամասերից՝ դեռևս խախտումներ չեն արձանագրել:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]