Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դաշնակցությունը Քոչարյանի կալանավորման հետ կապված գնահատականներ չի տալիս՝ հարցը թողնելով իրավաբաններին

Դաշնակցությունը Քոչարյանի կալանավորման հետ կապված գնահատականներ չի 
տալիս՝ հարցը թողնելով իրավաբաններին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակցությունը չի շտապում հայտարարություն անել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը:

«Այս պահին քաղաքական հայտարարությունը ճիշտ չի լինի, գնահատականներ չեմ ուզում տալ՝ հարցը թողնելով իրավաբաններին, դատարանին: Ամեն դեպքում մենք կհետևենք գործընթացին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն ու նշանակություն ունի, որ ամեն ինչ պետք է արվի բծախնդրորեն՝ հարգելով օրենքի տառը: Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս գործը լինելու է դատական համակարգի քննությունը:

«Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու հարց չէ, մենք շարժվում ենք նույն տրամաբանությամբ, անկախ քաղաքացու դիրքից, եթե մեղավոր է, ուրեմն պետք է պատասխան տա: Պարզապես մենք ցանկացել ենք ընտրությունների հետ կապված քաղաքական հայտարարություններ չլինեն: Վստահ եմ՝ ժամանակին հայտարարություն անելու հնարավորություն կունենանք»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]