1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.76 տոկոսը

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.76 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 201 հազար 250 քաղաքացի կամ ընտրողների 7.76 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

2017 թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00- ի դրությամբ մասնակցել էր 13.32 տոկոսը:

«Թիվ  1 ընտրական տարածքում  քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 200 հազար 915 է, ժամը 11:00-ի դրությամբ մասնակցությունների թիվը 16 հազար 88 կամ 8.01 տոկոս: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 16 հազար 209  է կամ 7.55  տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը դեռ մասնակցել է 19 հազար 278 քաղաքացի կամ  8.56 տոկոսը»,-ներկայացրեց Գալստյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 912  քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 66 հազար 794-ը, կամ ընտրելու իրավունք ունեցողների 7.86 տոկոսը:

Ըստ խոշոր մարզկենտրոնների և մարզերում հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների` ամենաակտիվ մասնակցությունը եղել է  Կապանում, մասնակցել է ընտրողների 12.71 տոկոսը: Ամենացածր մասնակցությունը եղել է Ախուրյանում, քվեարկել է ընտրողների 5.25 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար  479  ընտրողներից 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է  201 հազար 250  քաղաքացի կամ 7.76 տոկոսը»,-ասաց Գալստյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]