Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արամ Սարգսյանը գերկարևոր է համարում արդար ընտրությունները. նա քվեարկեց այսօրվա և ապագայի համար

Արամ Սարգսյանը գերկարևոր է համարում արդար ընտրությունները. նա քվեարկեց 
այսօրվա և ապագայի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» կուսակցությունների դաշինքը գլխավորող Արամ Զավենի Սարգսյանը արդար ընտրությունների հետևում երկիր լավ ապագան է տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թիվ 13/31 ընտրատեղամասում քվեարկելուց հետո նա ասաց լրագրողների հետ զրույցում: Սարգսյանն ընդգծեց, որ լավ արդյունքներ ունենալու համար պետք է բոլորով «մենք» դառնալ:

«Շատ լավ տրամադրություն ունեմ: Գիտե՞ք որքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց գումար վերցնելու ու ճնշումների՝ հանգիստ իր կամքով գա ընտրության: Միշտ  և այժմ էլ կարևոր եմ համարում արդար ընտրությունները, քանի որ այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Սարգսյանը:

Նա քվեարկեց հանուն այսօրվա, հանուն ապագայի, ինչպես նաև անցյալում թողած հիշողությունները վառ պահելու համար:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]