1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անձը հաստատող փաստաթղթի մաշվածության պատճառով որոշ ընտրատեղամասերում խնդիրներ են առաջանում մուտքագրման հետ կապված

Անձը հաստատող փաստաթղթի մաշվածության պատճառով  որոշ ընտրատեղամասերում 
խնդիրներ են առաջանում  մուտքագրման հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրատեղամասերում քաղաքացիների գրանցման, տվյալների մուտքագրման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում: Տեխնիկական սարքավորումների հետ կապված խնդիրներին օպերատիվ կերպով լուծում է տրվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:

«Ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների միջոցով: Տեղամասային կենտրոններում գործարկվում են 4000 տեխնիկական սարքավորումներ: Ընդհանուր առմամբ 572 տեղամասում գործարկվում է մեկ տեխնիկական սարքավորում,  850-ում երկու սարքավորումներով են աշխատում, իսկ 576 տեղամասում` երեք սարքավորումներով: Այսօր առավոտյան ժամը յոթից սկսած տեխնիկական սարքավորումների ստուգման աշխատանքներ են իրականացվել, մինչ այս պահը 13 տեխնիկական սարքավորում փոխարինվել է տեխնիկական պատճառներով: Տպիչների հետ կապված ևս որոշակի խնդիրներ են եղել: Խնդիրներ դեռևս ծագում են ընտրողների անձը հաստատող փաստաթղերի հետ: Շատ դեպքերում հատկապես գյուղական համայնքներում փաստաթղթի համար ստեղնաշարով մուտքագրման խնդիր է  առաջանում: Դա կապված է լինում նաև անձը հաստատող փաստաթղթի մաշվածության հետ»,-ասաց  Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ  ունենք նաև սարքերի կարմիր ազդանշանով արձանագրման դեպքեր, որը բացառապես տեխնիկական բնույթ է կրում: Դա հիմնականում զորամասի ցուցակով քվեարկողների զինծառայողների մասով է: «Զուտ թյուրիմացության արդյունքում, թիվը սխալ հայտնելու արդյունքում ունեցել ենք կարմիր ազդանշան: Բոլոր նման դեպքերը գրառվել են հանձնաժողովի գրանցամատյանում: Քանի որ արձանագրել են, որ դա պարզապես տեխնիկական խնդրի պատճառով, թույլ են տվել ընտրողներին մասնակցել քվեարկության: Զինծառայողների անձը հաստատող փաստաթուղթը պարունակում է լուսանկար, և ակնհայտ է եղել, որ կարմիր ազդանշանը կրել է  բացառապես տեխնիկական սխալի արդյունք»,-նշեց Հովհանիսյանը:

Նա ասաց նաև, որ երբեմն մատնահետքերը ևս  չեն ընթերցվում, դա պայմանավորված է էլեկտրական վիճակով: Խնդիրներին տրվում են լուծումներ:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]