1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա. Արթուր Վանեցյանն անդրադարձել է Քոչարյանի կալանավորմանը

ՀՀ քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա. Արթուր Վանեցյանն 
անդրադարձել է Քոչարյանի կալանավորմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քրեական օրենսգրքում քաղաքական վենդետայի հոդված չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ կապված կալանավորման գործընթացի հետ:

«ՀՀ քրեական օրենսգրքում հոդվածները հստակ սահմանված են, Քոչարյանի նկատմամբ մեղադրանքը ներկայացված է, դատարանում ամեն ինչ պարզ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը:  

Անդրադառնալով իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանը՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ ձայնագրությունը մոնտաժված էր:

«Այն մասերը, որոնք ձեռք չեն տալիս գաղտնալսողներին, մոտնաժվել են: Տեսեք, երբ ԱԱԾ տնօրենը զեկուցում է վարչապետին, նա չի ասում, թե տեղեկատվությունը որտեղից ստացավ, ով զանգեց,  չի մանրամասնում, միայն կոնկրետ հարցերն է հնչեցնում: Վարչապետն ասաց՝ ապահովեք դատարանի անկախությունը, որ ոչ ոք դատարանի վրա ճնշում չգործադրի: Իմ բջջային հեռախոսը տրվել է անկախ փորձագիտական մարմնի, որն իրականացրել է հեռախոսի վերծանումը: Հատուկ ծրագրով վերականգնվել են բոլոր հավելվածների, անգամ՝ իմ անձնական գրագրությունը: Այդ ամենը քրեական գործի նյութերում կա: Ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը»,-ասաց Արթուր Վանեցյանը: Նա ընդգծեց, որ ոչինչ չի արել, ինչից կամաչի որպես ԱԱԾ տնօրեն, ինչից կամաչի իր ընտանիքը կամ հասարակությունը:

Լրագրողների դիտարկմանը, թե երկրի վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսելն ազգային անվտանգության խնդիր է, Արթուր Վանեցյանն արձագանքեց.

«Մի գնահատեք այնպես, որ եթե պաշտոնյային գաղտնալսել են, ուրեմն ազգային անվտանգության սպառնալիք կա: Աշխարհում այսօրվա զարգացած տեխնիկայի պարագայում Մերկելին էլ են գաղտնալսել, Չինաստանի ղեկավարին էլ են գաղտնալսել: Ազգային անվտանգության սպառնալիքը այն կլինի, երբ մեր սահմաններին անհանգիստ իրավիճակ լինի»:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանին՝ ԱԱԾ հրավիրելու գործին:

«Նա հրավիրվել է ԱԱԾ, որպեսզի իր կողմից արված հայտարարությունների վերաբերյալ պարզաբանում ներկայացնի: Դավիթ Շահնազարյանը չի ներկայացել՝ առանց հիմնավորող փաստարկի: Դա ցույց է տալիս, թե ինչ նպատակ է հետապնդել իր հայտարարությունը: Նա չի գալիս ԱԱԾ, որ իր արած հայտարարությանը պաշտոնական տեսք տա, դա նշանակում է, որ հիմք չկա իր ասածներում: Բոլորը կգնահատեն, թե Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը որքանով է իրականությանը համապատասխանում, ինչ արժեք ունի: Ուզում եմ, օգտվելով առիթից, կոչ անել բոլորին, որ Արցախին, Հայաստանին սպառնացող դավադրության, մաս հանձնելու վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում գան ու համապատասխան հաղորդում տան»,-ասաց Արթուր Վանեցյանն՝ ավելացնելով, որ ԱԱԾ-ի աշխատանքի գնահատականը տալիս է հասարակությունը, որի մեծ մասը վստահում է այս կառույցին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]