Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են. Ծառուկյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին

Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են. 
Ծառուկյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի լիարժեք օգտագործի իր հնարավորությունները երկրի զարգացման, հզորացման, ժողովրդի բարեկեցության համար:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկությունից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Հարցին, թե ինչու է սեփականատեր լինելով որոշել մտնել խորհրդարան ու զբաղվել քաղաքականությամբ՝ Ծառուկյանն ասաց. «Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, ովքեր ոչ պաշտոնի կարիք ունեն, ոչ փողի: Նրանք սիրում են իրենց հայրենիքը, և ուզում են լավ բան անել»: Որպես նման հաջողակ քաղաքական գործիչ՝ նա օրինակ բերեց Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք ԲՀԿ առաջնորդը հաջողակ քաղաքական գործիչ է համարում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ Ծառուկյանը նշեց. «Ողջ ժողովուրդը նրան հավատում ու վստահում է, նրա կողքին կանգնած է: Մնացածը կախված է տնտեսական հեղափոխությունից»:

Նա հրաժարվեց որևէ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ՝ ասելով. «Բոլորն այս երկրում օրենքի առաջ հավասար են: Կճշտվի, կասեն, եթե արդար է, կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժվի: Կան իրավապահ մարմիններ, որոնք քննություն են տանում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]