Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ակնկալում եմ, որ օրվա վերջին ունենանք ավելի համախմբված հասարակություն. Վիգեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը

Ակնկալում եմ, որ օրվա վերջին ունենանք ավելի համախմբված հասարակություն. Վիգեն 
Սարգսյանը կատարեց իր ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հուսով է, որ իրենց մտահոգություններն ու մոտեցումները հասել են ընտրողին և հասարակությանը, որը կվստահի ՀՀԿ-ին ու կտա իր ձայնը հավասարակշռող կարևոր գործոնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց Վիգեն Սարգսյանը, ով ընտրության էր եկել կնոջ ու երեխաների հետ:

«Ես առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունն այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին: Դա շատ կարևոր է, հատկապես երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբավածություն: Անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ կարելի է անել, այսօր տանը նստելն է: Պետք է գնալ և քվեարկել, կատարել ընտրություն, կողմնորոշվել և գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապում են երկրի ապագան՝ լինի գործող իշխանություն, թե դրան հակակշռող ուժ:

Երկրորդը, ակնկալում եմ, որ օրվա վերջին ունենանք ավելի համախմբված հասարակություն: Ես այսօր քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների, քանի որ դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ ցուցակը գլխավորող գործիչը նշեց, որ պետք է ունենալ ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր: «Մեր մարտահրավերները շատ մեծ են, իսկ ունեցած պաշարները՝ դրանցից անհամեմատ ավելի փոքր: Ես ակնկալում եմ, որ այսօրվա քվեարկությունից հետո կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որոնք մեր համար կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետևողականության վրա ու չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը տարածաշրջանում»,- հայտարարեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն աշխատել է քարոզչական շատ ակտիվ պաշարով, ունեցել է ակտիվ  շփումներ ընտրողների հետ և՛ հեռուստատեսության միջոցով, և՛ տեղերում, և՛ ռեյտինգային թեկնածուների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]