Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը. Օսիպյանը Քոչարյանի կալանավորման մասին

Հայաստանում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը. 
Օսիպյանը Քոչարյանի կալանավորման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը:

«Ի սկզբանե ՀՀ վարչապետն իմ և ոստիկանության առջև դրել էր խնդիր, որ բոլոր կուսակցությունների, դաշինքների թեկնածուների միջև հավասար պայմաններ ապահովենք: Անգամ, եթե «Իմ քայլ» դաշինքի որևէ մեկ անդամ խախտում թույլ տված լիներ, միանշանակ կողմնապահություն չէր լինի»,- ասաց ոստիկանապետը՝ նշելով, որ այս քարոզարշավի օրերին փորձել և արել են այնպես, որ որևէ տարբերություն չլինի:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու գնահատականներին, թե դա վենդետա է՝ Օսիպյանը նշեց. «Իր մասին ոչինչ ավել չեմ կարող ասել, քան այն, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում է դատական համակարգը, որն էլ պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, թե ոչ»:

Ոստիկանապետը հերքեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն այն մասին, թե իրենց խոչընդոտել են նրանց հանդիպել զոհված ոստիկանների հարազատների հետ. «Իմ կողմից որևէ խոչընդոտ չի եղել, չկա որևէ փաստ: Դա Սեֆիլյանի մեկնաբանությունն է, այլ բան չեմ մեկնաբանելու»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]