Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս պահին ընթանում են բնականոն հունով. ԿԸՀ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս պահին ընթանում են բնականոն 
հունով. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում 08:00-ին բացվել են  1998 տեղամասային կենտրոնները: Ընտրություններն այս պահի դրությամբ ընթանում են բնականոն հունով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ԿԸՀ-ում ընտրությունների ընթացքի մասին հրապարակմանն այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Այսօր ժամը 80:00-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: ՀՀ ազգային ժողովի 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 592 հազար 486 ընտրող: Թվով 465 քաղաքացիներ էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 30-ից մինչ դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր ՀՀ տարածքում քվեարկության ավարտից հետո»,-ներկայացրեց Մուկուչյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված են 1444 թեկնածուներ: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների 4-ի համապետական ընտրական ցուցակների երկրորդ բաժնում ընդգրկված են վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` ընդհանուր թվով 12 թեկնածուներ:

Մուկուչյանի խոսքով` ՀՀ-ում քվեարկությունն ապահովելու նպատակով կազմավորվել են 2010  ընտրատեղամասեր, դրանցից 12-ը կազմավորվել են քրեակատարողական հիմնարկներում: Եվ համաձայն Ընտրական օրենսգրքի պահանջների կբացվեն այսօր, սակայն ավելի ուշ ժամի: Թվով 41 տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկությունը կկազմակերպեն նաև շրջիկ  արկղերի միջոցով: Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են մնացած բոլոր 1998 տեղամասային կենտրոնները: Ընտրական տեղամասեր կատարած առաջին ընտրողներն արդեն կատարել են իրենց քվեարկությունը:

Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկված ընդհանուր թվով 2099 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը: Տեղի է ունեցել յոթ համալրում: Սահմանված կարգով հանձնաժողովները համալրված են: Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմվում են տասը անդամներից: Տեղամասային կենտրոններում գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքերի կիրառմամբ: Հանձնաժողովների ն հատկացվել է ընդհանուր չոր հազար սարքավորում: Ժամը 08:00-ի դրությամբ փորձարկվել են բոլոր տեխնիկական սարքավորումները:

Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն թվով 8  միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների 505 միջազգային դիտորդներն  և 17813 տեղական դիտորդներ, որոնք ներկայացում են քսաներկու տեղական հասարակական կազմակերպություններ: Այցելուի կարգավիճակով քվեարկության ընթացքին հետևելու իրավունք են ստացել 77 օտարերկրյա քաղաքացիներ:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են 70 ԶԼՄ-ի 1200 ներկայացուցիչներ և 31 օտարերկյա ԶԼՄ-ի 80 ներկայացուցիչներ: «Այս պահին ընտրությունն ընթանում է  բնականոն հունով»,-եզրափակեց Մուկուչյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]