Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը տուժել է Փարիզում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը տուժել է Փարիզում անցկացվող բողոքի ակցիաների 
ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Վիկտորիա Իվանովան տուժել է արցունքաբեր գազից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպքի պահին նա աշխատելիս է եղել ոստիկանական պատնեշի մոտակայքում:

«Աշխատելու պահին խուլիգանություններին ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ կիրառեցին: Ես ունեմ պաշտպանության համար համապատասխան միջոցներ՝ դիմակ, սաղավարտ և աչքի կաթիլներ»,- նշել է Վիկտորիան:

Դեկտմեբերի 8-ին՝ Փարիզում, դեռևս շարունակվում են «դեղին բաճկոնների» մասսայական անկարգությունները:  Բողոքի ակցիա իրականացնողները հանում են ճանապարհային նշանները, քանդում են մայթերը և հրահրում են ոստիկաններին՝ շպրտելով նրանց վրա քարեր և վիրավորելով նրանց:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով:

Այս ակցիաների ընթացքում մահացել է 4 մարդ, հարյուրավորները վնասվածքներ են ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]