Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երկրաշարժի տարելիցին Գյումրիում ներկայացվեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը

Երկրաշարժի տարելիցին Գյումրիում ներկայացվեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սև բերդում հայաստանյան առաջատար երաժշտախմբերի կատարմամբ հնչեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջացառումը նախաձեռնել և իրականացրել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Այս համերգի գաղափարը ծագել էր դեռևս այս տարվա սկզբին: Որոշել էինք այնպիսի տեղ ընտրել համերգի անցկացման համար, որ բավականին շատ մարդ կարողանա ներկա գտնվել: Ծրագիրն էլ որոշվեց Ռոբերտ Մլքեյանը: Ներգրավվեցինք նաև Գյումրու երաժշտախմբերին: Մենք ցանկանում էինք այնպես անել, որ Երևանի և Գյումրու կարող ուժերը միավորվեն մեկ նախագծի շուրջ»,-նշեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Նորայր Նազարյանը:  

Նրա խոսքով՝ նմանատիպ համերգով ևս մեկ անգամ փորձ է կատարվել հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ փաստում է՝ այս համերգն առաջին հերթին իր հոգու պարտքն էր: «Ես շատ եմ կապված Գյումրիին, երկար տարիներ աշխատել ու շարունակում եմ աշխատել այստեղ: Պարտադիր համարեցի անպայման երկրաշարժի 30-րդ տարելիցին պետք է հանդես գալ ինչ-որ  նախաձեռնությամբ: Հիշելով մեր նահատակներին՝ պետք է ավելի ուժեղ լինենք և շարունակենք ապրել. այս է մեր ուղերձը»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը:

Համերգային ծրագրի մեկնարկն ազդարարվեց տերունական աղոթքով և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը  (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան): Որպես մենակատարներ ներկայացան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը, տենոր Տիգրան Օհանյանը, բաս ԱրմենԳրիգորյանը:

Համերգն անցավ լեփ-լեցուն սրահում՝ հանդիսատեսի անվերջ ծափահարությունների ներքո: Օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանում առաջին անգամ ներկայացվել էր ևս մեկ «Ռեքվիեմ»՝ Բրուքների ստեղծագործությունը, որը կրկին հնչեց ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի զոհերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]