Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի  2 միլիոն 
573 հազար 779 մարդ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է: 

«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 12.549 է, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 206, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 480, և ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը` 844 է:

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]