Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանին սպասվում է կարևոր քննություն. BBC-ի անդրադարձը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Նիկոլ Փաշինյանին սպասվում է կարևոր քննություն. BBC-ի անդրադարձը Հայաստանում 
կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական BBC-ն անդրադարձ է կատարել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կարևոր քննություն է սպասվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածագիրը նշում է, որ «Հայաստանում ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում կանգնած մարդուն կիրակի լուրջ փորձություն է սպասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով: «Նախկին լրագրող, այնուհետև քաղաքական գործիչ դարձած 43-ամյա Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձրեց իշխանության խաղաղ փոխանցումը և տնտեսության տրանսֆորմացիայի հույսեր արթնացրեց: Ցույցերի օրերին փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի տված ամենակարևոր խոստումներից մեկը Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է: Նա դեռևս շատ մեծ ժողովրդականություն է վայելում, և որևէ մեկը կասկած չունի, որ նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի մեջ»,- ասված է հոդվածում:

Հոդվածագիրը նաև նշում է, թե որն է Նիկոլ Փաշինյանի` այդքան մեծ  ժողովրդականություն վայելելու պատճառներից մեկը: «Պարոն Փաշինյանը պարբերաբար օգտագործում է «Ֆեյսբուք»-ի ուղիղ հեռարձակումը՝ հանդես գալով որպես հասանելի քաղաքական գործիչ»:

Հոդվածում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքը, ով իր դժգոհությունն է արտահայտել ընտրություններն այդքան շուտ անցկացնելու որոշման վերաբերյալ: Արմեն Աշոտյանը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերը զրկվել են ժամանակից՝ ընտրություններին ինչպես հարկն է պատրաստվելու համար: Աշոտյանը նաև ասել է, որ Հայաստանում դեռևս շարունակվում է հետհեղափոխական էյֆորիան, ինչը ազդեցություն կունենա նաև քվեարկության արդյունքների վրա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]