Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Վայքի, Հրազդանի, Վարդենիսի, Արարատի, Եղեգնաձորի, Կոտայքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձյան և մառախուղի պատճառով (տեսանելիությունը՝ 20-30 մետր) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: 
Սիսիանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]