Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարկադիր կատարողները ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին

Հարկադիր կատարողները ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի երկրաշարժի զոհերի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Դեկտեմբերի 7-ին՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ Հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված հուշակոթողին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Հարկադիր կատարման ծառայությունից, նույն օրը Հակոբ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Ծառայության Շիրակի մարզային բաժնում, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բաժնի անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցվել է մարզային բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքների, ինչպես նաև հարուցված կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ: Ամփոփ ներկայացվել են նաև տարվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները, որոնց ուղղությամբ կառույցի ղեկավարը տվել է հանձնարարականներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]