Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Տարեվերջին Համացանցի օգտատերերի թիվն առաջին անգամ կգերազանցի աշխարհի բնակչության կեսին. ՄԱԿ


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկությունը կարեւոր քայլ Է արել դեպի ինկլյուզիվ տեղեկատվական հասարակություն. 2018 թվականի վերջին աշխարհում կլինի Համացանցի 3,9 միլիարդ օգտատեր, այսինքն՝ մոլորակի բնակչության կեսից ավելին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 7-ին Ժնեւում հայտարարել Է Էլեկտրակապի միջազգային միությունը (ԷՄՄ), որը ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկություն Է:
«ԷՄՄ-ի գնահատումների համաձայն՝ 2018 թվականի վերջին Երկրագնդի բնակչության 51,2 տոկոսը կամ 3,9 մլրդ մարդ Համացանցի օգտատեր Է լինելու»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Արդյունաբերապես զարգացած երկրներում , ԷՄՄ-ի տվյալներով, Համացանցի օգտատերերի թիվը 2005 թվականից 50,3 տոկոսից ավելացել Է մինչեւ 80,9 տոկոս: Զարգացող երկրներում աճն այդ ժամանակաշրջանում ավելի արագ Է եղել՝ 7,7 տոկոսից մինչեւ 45,3 տոկոս, այդ թվում՝ աֆրիկյան երկրներում՝ 2,1 տոկոսից մինչեւ 24,4 տոկոս: ԱՊՀ-ի տարածաշրջանում 2018 թվականի վերջին Համացանցի օգտատերեր կլինեն բնակիչների 71,3 տոկոսը, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում՝ 69,6 տոկոսը, արաբական երկրներում՝ 54,7 տոկոսը:
Ինչպես նշում Է ԷՄՄ-ն, այժմ «Երկրագնդի գործնականում ողջ բնակչությունը՝ 96 տոկոսը, ապրում Է շարժական թվային ցանցի հասանելիության գոտում»: 3G-ի կամ ավելի արագագործ ցանցի միջոցով ինտերնետ մուտքի հնարավորություն ունի մոլորակի բնակիչների 90 տոկոսը: Համակարգիչներ կան զարգացած երկրների 83,2 տոկոս եւ զարգացող երկրների 36,3 տոկոս ընտանիքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ