Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Կայացել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին նվիրված դասախոսություն


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում նախօրեին կայացել է 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված դասախոսություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, կազմակերպության  ՔՊ շտաբի պետ Կարեն Փահլևանյանը, ՔՊ և արտակարգ իրավիճակների տեսուչ Գարիկ Ղամարյանը և ՊՈԱԿ այլ աշխատակիցներ։

Դասախոսություն-քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրաշարժերի ծագմանը, առաջացման բնույթին/բնածին, տեխնածին/երկրաշարժի մագնիտուդին, Սպիտակի երկրաշարժի սեյսմոլոգիական բնութագրին, ավերման գոտու խնդիրներին, վնասի չափին, մարդկային կորուստներին։

ՊՈԱԿ-ի ՔՊ և արտակարգ իրավիճակների տեսուչ Գարիկ Ղամարյանը ներկայացրել է երկրաշարժից հետո աղետի գոտում տիրող իրավիճակը, խոսել փլատակներից ողջ դուրս բերված վիրավորների, հոսպիտալացվածների, աղետի գոտուց տարհանված և Հայաստանից դուրս գտնվող առողջարաններում բուժում ստացած բնակչության  մասին։ Նրա խոսքով միայն նյութական կորուստների արժեքը կազմել է տասը միլիարդ ԱՄՆ դոլար։

Ներկաներն անդրադարձել են նաև երկրաշարժից պաշտպանվելու կանոններին ինչպես շենք շինությունների ներսում, այնպես էլ՝ փողոցում և տրանսպորտում։

ՊՈԱԿ-ի ՔՊ շտաբի պետ Կարեն Փահլևանյանն իր հերթին կարևորել է նմանօրինակ դասընթացների անցկացումը:  Նրա փոխանցմամբ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և շատ կարևոր է բնակչության իրազեկվածությունն, ինչպես նաև երկրաշարժի ընթացքում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողությունը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ